Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 1 տրիլիոն գրիվնան
Ուկրաինայի ընդհանուր պետական պարտքը անցել է 1 տրիլիոն գրիվնայի՝ 69.3 միլիարդ դոլարի սահմանները: Այդ մասին հայտնում է lenta.ru կայքը: Նոյեմբերի դրությամբ երկրի արտաքին պարտքը կազմել է 39.7 միլիարդ դոլար: Ներքին պարտքը կազմել է 29.5 միլիարդ դոլար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության հետևանքով ուկրաինական տնտեսությունը կորցրել է եկամուտների 20%-ը:
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ Դոնբասում պատերազմական գործողությունների վրա օրեկան ծախսվում է 6.3 միլիոն դոլար: