Նախորդ օրվա համեմատ դոլարն արժևորվել է 1.24 կետով
Դեկտեմբերի 27-ի ժամը 11:32-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 463 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 469 դրամ:
Ըստ rate.am կայքի՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.24 կետով:
Նշենք, որ դոլարի ամենաբարձր առքը կատարվում է Կոնվերս բանկում, իսկ ամենացածր առքը` Յունիբանկում` 458 դրամով:
Ինչ վերաբերում է վաճառքին, ապա հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 469.90 դրամ, առավելագույնը` 471 դրամ, նվազագույնը` 469 դրամ: Ամենացածր վաճառքը իրականացնում են Արմսվիսբանկը, Էյչ-Էս-Բի-Սի ՎՏԲ-Հայաստան բանկերը:
Եվրոյի առքը ամենաբարձրը Արդշինբանկում է՝ 565 դրամ, իսկ ամենացածր` 554.50 դրամով առք իրականացնում է Ամերիաբանկը:
Նշենք նաև, որ եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.76 դրամով, իսկ ռուսական ռուբլին արժեզրկվել է 0.16 դրամով` կազմելով 8.30 դրամ: