![](https://panorama.am/news_images/47/139359_1/f55c4dfa4ca5e3_55c4dfa4ca9c2.thumb.jpg)
Նախարար. «Մենք շատ անհանգիստ կլինենք, եթե մեր գրահրատարակչական ոլորտին սպառնալիքներ լինեն»
«Այդ ահազանգը մեզ էլ է հասել: Հրատարակիչներն այժմ ակտիվ աշխատում են էկոնոմիկայի նախարարության հետ: Ժամանակի ընթացքում լուծումները կգտնվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը բողոքել էր, որ դեկտեմբերի 25-ին կառավարության կողմից այսօր ընդունված «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» որոշմումը սահմանափակում է հատկապես հրատարակիչների իրավունքները:
Նախարարը նաև նշեց. «Եկեք հասկանանք՝ պետք է պատրաստ լինենք, որ այս գործընթացներում կլինեն հարցականներ: Ժամանակի ընթացքում հարցերը լուծումներ կստանան: Բնականաբար, մենք շատ անհանգիստ կլինենք, եթե մեր գրահրատարակչական ոլորտին սպառնալիքներ լինեն: Կարծում եմ՝ այդ հարցը կլուծվի: Հետևում ենք գործընթացին, տեսնենք՝ թե ուր կգա կհասնի»:
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին](https://panorama.am/video_images/19/54598_1/solo_aysor_panorama_9_53_screenshot.thumb.png)
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին