«Սպի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայանալու է հունվարի 30-ին թուրք ռեժիսորի մասնակցությամբ
Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» («The Cut») ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայանալու է 2015 թ. հունվարի 30-ին ՝ ռեժիսորի մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ որ այս ֆիլմն արդեն մի քանի երկրում ցուցադրվել է, նաև Թուրքիայում, հայաստանյան պրեմիերայից հետո Մոսկվայում է ցուցադրվելու:
Նախարարը ֆիլմը դիտել է: Արդյո՞ք հավանել եք հարցին ի պատասխան ասաց. «Այստեղ կարևոր է գիտակցել, որ այդ ֆիլմը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից, գնահատել թուրք ռեժիսորի վերաբերմունքը և քաղաքացիական դիրքորոշումն այդ հարցում: Նրա այդ քայլն արժանի է հարգանքի»:
Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Նշենք, որ գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքընը այս ֆիլմը ցուցադրվել է նաև Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Նախորդող հրապարակումներ՝
Ալժիրցի ու հայ դերասանները թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին