ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է «Հեռախոս-բանկ» ծառայության շրջանակը
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով հաճախորդների շրջանում մեծ պահանջարկը, ներդրել է «Հեռախոս բանկ» ծառայություն իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար: Ֆիզիկական անձանց ծառայությունը մատուցվում է մի քանի տարի: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայության հետ կապերի բաժինը:
«Հեռախոս-բանկ» ծառայությունը բանկային հաշիվների հեռակառավարման ժամանակակից համակարգ է, որի միջոցով հաճախորդը կարող է բանկի աշխատանքային ժամերին ցանկացած վայրից զանգահարել Բանկի տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով և, անցնելով համապատասխան նույնականացում, ստանալ ցանկացած տեղեկատվություն իր հաշիվների և գործող պայմանների վերաբերյալ, իրականացնել անկանխիկ գործարքներ:
«Հեռախոս-բանկ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ և ստանալ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ գաղտնաբառ:
Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները «Հեռախոս-բանկ» համակարգով կարող են ստանալ տեղեկատվություն իրենց բոլոր հաշիվների մնացորդների մասին: Ֆիզիկական անձանց հասանելի է հաշվի մնացորդի հարցում, իրականացրած գործարքների վերաբերյալ հարցում, հաճախորդի հաշվին փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային ՀՀ տարածքում Unistream, Moneygram, Tandam Transfers, Anelik, Inter Express, Intel Express, Sigue Money Transfers, Ria Money Transfer դրամական փոխանցման համակարգերով, ինչպես նաև SWIFT համակարգով միջազգային փոխանցումներ), հաշիվների միջև անկանխիկ արժութափոխարկային գործառնությունների իրականացում, կոմունալ վճարումների կատարում, վարկերի անկանխիկ մարում, ավանդային հաշիվների համալրում կոնտակտային տվյալների խմբագրում օպերատորի կողմից: