Քաղաքական 20:00 29/12/2014

Միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանին

Կիրակի օրը` դեկտեմբերի 28-ին, Բաքվում հարցաքննվել են «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի մասնաճյուղի մոտ 20 աշխատակիցներ: Նրանց բոլորին ազատ են արձակել միայն, երբ վերջիններս ստորագրել են հետաքննության մանրամասները չհրապարակելու որոշում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ինչպես նշված է նյութում, լրագրողներին հարցեր են ուղղել հիմնականում իրենց մասնագիտական գործունեության առնչությամբ: Հայտնի է նաև, որ «Ազատություն ռադիոկայանի» աշխատակիցների իրավապաշտպանի գործառույթներից զրկել են նրանց փաստաբան Յալչին Իմանովին, քանի որ վերջինս որպես վկա է ներկայացված քրեական գործում: «Ես գնահատում եմ այս քայլը` որպես փորձ` Բաքվի գրասենյակն առանց պաշտպանության թողնելու»,- ասել է Իմանովը «Թուրանի» թղթակցին:

Ըստ նյութի` փաստաբանը նկատել է, որ «Ազատություն ռադիոկայանի» շուրջ ընթացող օպերատիվ-որոնողական միջոցառումները որևէ իրավական առնչություն չունեն ՀԿ-ների դեմ քրեական գործի հետ: «Քայլերը, որոնք ուղղված են «Ազատություն ռադիոկայանի» դեմ, նպատակ ունեն ճնշել վերջինիս` անկախ, կայուն ու անաչառ լրատվության վրա հիմնված քաղաքականությունը: Խուզարկման գործընթացը, գրասենյակի փակումը, աշխատակիցների գործունեության խոչընդոտումը, փաստաբանին հեռացնելը, աշխատակիցների հարցաքննությունը, այս ամենն «Ազատություն ռադիոկայանի» վրա ճնշումների արշավի մի մասն է»,- հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ևս անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների վերոհիշյալ քայլին` ԵԽ ֆեյսբուքյան էջում հայտարարություն հրապարակելով: «Ես մտավախությամբ էի հետևում «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակի ռեյդին: Այս անհանդուրժելի միջոցառումը հերթականն էր վերջին շրջանում Ադրբեջանի` քննադատական ձայներին լռեցնելու ու բռնաճնշումների բազմաթիվ փաստերի բովում: Սա վկայում է, թե որքան լուրջ է սպառնալիքն Ադրբեջանում այն մարդկանց համար, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետը»,- նշել է նա` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու կատարել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է «Թուրանը», հղում տալով AFP լրատվական գործակալությանը, ԱՄՆ պետքարտուղարությունն էլ է շտապել քննադատել Ադրբեջանի իշխանություններին` դեկտեմբերի 27-ին հայտարարելով, թե «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական մասնաճյուղի լրագրողներին բերման ենթարկելու ու հարցաքննելու հիմքերը պարզ չեն:

Բացի այդ, ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ըստ «Ազատություն ռադիոկայանի» կայքի, ոստիկանական ռեյդը որակել է անհանդուրժելի` նկատելով, թե Ադրբեջանում շարունակում են ոտնահարել խոսքի ազատությունը:

Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանում «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի մասնաճյուղի փակումն ավելի վաղ բացասական արձագանք էր առաջ բերել նաև ԱՄՆ Կոնգրեսում, որն էլ ֆինանսավորում է ռադիոյի գործունեությունը: «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած ամանորյա տոներին՝ կոնգրեսականներն ու սենատորները չեն թաքցնում Ադրբեջանի իշխանությունների կատարած քայլի նկատմամբ իրենց տարակուսանքը:

«Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության ճնշմանն ուղղված վերջին քայլերն անհանդուրժելի են»,- նկատել է ԱՄՆ Իլլինոյիս նահանգի սենատոր Մարկ Քիրքը՝ նշելով, թե վճռական կերպով քննադատում է «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակի փակումը:

Իր հերթին, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն ևս քննադատել է Ադրբեջանի գործողություններն իր ֆեյսբուքյան էջում:

Միևնույն ժամանակ, նախկին բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներից մեկը «Թուրանի» հետ զրույցում նշել է, որ Վաշինգթոնում հետզհետե աճում է անհանգստությունը Ադրբեջանի իշխանությունների՝ խոսքի ազատությունը խեղդելուն ու անկախ ԶԼՄ-ներին ճնշելուն ուղղված փորձերի առնչությամբ:

ԱՄՆ BBG գործակալությունն էլ գրում է, որ ինքը ևս միանում է «Ազադլիգ» ռադիոկայանի գրասենյակի դեմ ուղղված ոստիկանական ռեյդի քննադատություններին՝ կատարվածը որակելով «Ադրբեջանի իշխանությունների՝ երկրի ազատ մամուլին ու լրագրողներին հետապնդելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու սրում»:

Ադրբեջանի իշխանությունների վերոհիշյալ քայլը քննադատությունների է արժանացել այդ թվում «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության կողմից, որը վկայել է՝ «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական մասնաճյուղը դարձել է երկրի իշխանությունների՝ ԶԼՄ-ների բազմազանության դեմ ուղղված արշավի վերջին զոհը:

Նշվում է, որ խուզարկման ընթացքում կոտրել են գանձապահարանը, առգրավել փաստաթղթերը, նոութբուքերը, ռադիոկայանի հիմնական սերվերը, տարբեր սարքավորումներ: «Բարդ է բառերով նկարագրել Ադրբեջանում բռնաճնշումների ծավալները: Իլհամ Ալիևի կառավարությունը հատուկ մեթոդով, հատ առ հատ ոչնչացնում է անկախ ԶԼՄ-ները: Միջազգային կառույցներն ու Ադրբեջանի արտերկրյա գործընկերները պետք է վճռական պատասխան տան այդ ապօրինություններին»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Յոհան Բիրը:

«Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Քենան Ալիևը հավատացած է, որ երկրի իշխանությունների քայլերը մեկ նպատակ են հետապնդում՝ արգելակել ռադիոկայանի գործունեությունն ու ահաբեկել դրա աշխատակիցներին:

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանում ՀԿ-ների ու մամուլի դեմ ուղղված բռնաճնշումների ալիքը բարձրացրել է դեռևս ամիսների առաջ: Երկրի իշխանությունները մտադրվել են ոչնչացնել բոլորին ու ամեն ինչ, ով ունի սեփական տեսակետը և հրաժարվում է աշխատել Ադրբեջանի կառավարության շահերի համար: Երկրի բանտերում փակված առնվազն 15 լրագրողներն ու բլոգերներն ակամայից դարձնում են Ադրբեջանը Եվրոպայում լրագրողների խոշորագույն կալանավայրը:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլևն ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում նկատել է, որ Ադրբեջանի կառավարության սույն գործողություններն ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ռադիոյի դեմ կարող են ազդել ԱՄՆ-Ադրբեջան փոխհարաբերությունների վրա:

Ադրբեջանական Minval.az պորտալն էր իր հերթին գրում է, որ փորձագետների կարծիքով՝ «Ազատություն ռադիոկայանի» Բաքվի գրասենյակի դեմ այդ քայլն ուղղված էր ոչ միայն անկախ մամուլի դեմ, այլև Ադրբեջանի ու ԱՄՆ-ի լարված հարաբերությունների դրսևորում էր: Փակելով ԱՄՆ-ից ֆինանսավորվող մեդիա ռեսուրսը՝ Ադրբեջանի իշխանություններն այդպիսով որդեգրում են «բոլոր կամուրջներն այրելու» դիրքորոշումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}