Ցուցահանդես՝ Հայկական ակադեմիական կենտրոնում
Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (IAA) Հայկական ակադեմիական կենտրոնում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կենտրոնի անդամներից Գարրի Ռաշիդյանի, Արտակ Ղուլյանի, Հրաչյա Պողոսյանի, Գարեգին Եղոյանի աշխատանքները: Ցուցադրված էր ընդհանուր առմամբ 7 աշխատանք:
Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի ղեկավար ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն ասաց, որ իրենք ցանկանում են այս ցուցահանդեսով ցույց տալ, թե ովքեր են ակադեմիայի անդամները և ինչ գործունեություն են ծավալում:
Նա տեղեկացրեց, որ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամներ են դառնում ամենափորձառու ճարտարապետները:
Հայկական կենտրոնն ունի 17 անդամ:
«Ակադեմիայի խնդիրն է կարգավորել և իր բարձր մասնագիտական աստիճանն օգտագործել քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման գործում: Մենք միայնակ չենք, անընդհատ կապի մեջ ենք ակադեմիայի անդամ մյուս երկրների մասնագետների, միջազգային կառույցների հետ»,- ասաց նա:
Հ. Պողոսյանի խոսքով, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Հայկական կենտրոնը 2015-ին շատ անելիքներ ունի. նախ պետք է առանձնացնել բոլոր խնդիրներն ու ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Նա նաև նշեց, որ ակադեմիական կենտրոնն իր քայլերով որոշակի ազդեցություն պետք է ունենա ներդրողների, իշխանությունների, կառուցապատողների վրա, ճարտարապետների, ուսուցման գործընթացների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին