Ամենուր` աղբ և կիսավեր բարաքներ. ադրբեջանական ավանը ներառված է «Մաքսիմ» ամսագրի «Դժոխքի մասնաճյուղերը երկրի վրա» ցուցակում
«Մաքսիմ» ռուսաստանյան ամսագիրը, ներկայացնելով երկրի վրա այն հինգ վայրերի սեփական ցուցակը, «որտեղ պատմականորեն ձևավորվել են սյուրռեալիստական սարսափելի պայմաններ բնակվելու համար և չեն կանխատեսվում փոփոխություններ դեպի լավը», ներառել է նաև «Նավթային քարեր» անվանումով ավանը ներկայիս Ադրբեջանում:
Ինչպես նշվում է «Դժոխքի մասնաճյուղերը երկրի վրա. հինգ վայր, որտեղ, չգիտես ինչու են մարդիկ» խորագրով նյութում, սկզբնական շրջանում «Նավթային քարեր» ավանը հիշեցնում է խորհրդային նմանատիպ ավանները. նոր տնակներ, զբոսայգիներ սարքելու փորձեր, սեփական հացի և նույնիսկ լիմոնադի գործարանի հանդիսավոր բացում, երիտասարդ մասնագետներ, մեծ հույսեր…:
«Անցել են տարիներ: Նորակառույց բետոնե շենքերը խարխլվել են, խանդավառությունը մարել է, նույնիսկ եկամուտն է աստիճանաբար կրճատվել: Զբոսայգին գրեթե ոչնչացվել է, ենթակառուցվածքներից մնացել են միայն էլեկտրակայանը, մեկ էլ` ջրամատակարարման համակարգի մնացորդներ»,- գրում է հեղինակը՝ ընդգծելով, որ աստիճանաբար բարդ է լինում գտնել այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ էին ապրել բետոնե պատերով, ժանգոտված խողովակներով քիսաքանդված բարաքներում, իսկ ով էլ որ կա, վաղուց արդեն երիտասարդ մասնագետ չէ, այլ հույսները կորցրած տարեց բանվորներ են:
Ըստ նյութի հեղինակի՝ ներկայումս Նավթային քարերում գործում է արդյունաբերական համալիրի միայն մեկ երրորդը: Ծովն աստիճանաբար ողողել է հարթակը և սկսել է ջրով ծածկել տների առաջին հարկերը:
«Տներն ինքնին ավելի վատ տեսք ունեն, քան Խրուշչովի ժամանակաշրջանից ինչ-որ լքված անկյունում մնացած հինգհարկանի շենքերը. ամենուր աղբ և կոտրված ապակիներ են: Բարաքներից մի քանիսն արդեն ամբողջովին անմարդաբնակ են», - ամփոփում է հեղինակը:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը. փորձագետ
Զ. Գարախանլին Ադրբեջանի «ոսկեդարի» մասին` միլիոնավոր միգրանտներ, գործազրկություն, բողոքի ակցիաներ, աղքատություն, պարտություն