Հասարակություն 12:00 06/01/2015

Տասը օր Աբսուրդիստանի նախագահ Իլհամ Ալիևի կյանքից. Huffington Post

Huffington Post հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի, ինչպես պարբերականն է ներկայացրել, Աբսուրդիստանի նախագահ Իլհամ Ալիևի գործունեության վերաբերյալ, որում ամփոփված է դեկտեմբեր ամսվա տասը օրերի ընթացքում Ալիևի քաղաքական հայտարարություններն ու գործողությունները: Հոդվածի հեղինակ Թիլ Բրաքները (Till Bruckner) անդրադարձել է քաղաքացիական ազատությունների վրա Ալիև կրտսերի կողմից հերթական մասշտաբային հարձակմանը և դրա հետևանքներին։

«Տասը օր Իլհամ Ալիևի` Աբսուրդիստանի նախագահի կյանքից» հոդվածում Թիլ Բրաքները գրում է, որ «քանի դեռ քաղաքական գործիչները կտրատում էին հնդկահավը և երգում էին Սուրբ Ծննդյան տոների երգերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ տուն չէր գնացել աշխատանքից»։

Դեկտեմբերի 18-ին Ալիևը գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում. «Մեր ձեռքբերումները հնարավոր են դարձել լավ մտածված բարեփոխումների շնորհիվ։ Ադրբեջանը ամբողջ աշխարհում հայտնի է իբրև հաջող մոդել»:

Հոդվածագիրը հեգնանքով ներկայացրել է «Աբսուրդիստանի փաստացիորեն ցմահ նախագահ Իլհամ Ալիևի կյանքից տասը օր», որոնք լի են Միացյալ Նահանգներից անհանգստություն արտահայտող հեռախոսազանգերով, արտաքին օժանդակության անսպասելի ծրագրերով, մեգա-նախագծերի հրապարակներ ստուգայցերով, քննադատների նկատմամբ հետապնդումներով, և այլն։

Կիրակի, դեկտեմբերի 21, 2014թ.

Նախագահ Ալիևը հեռախոսազանգ է ստանում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիից, ով զանգահարել էր արտահայտելու իր «անհանգստությունները» Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ թափ առած ճնշումների վերաբերյալ։ Չնայած արդեն ութ օր անց Պետքարտուղարության ամենօրյա բրիֆինգների ընթացքում այս թեմային անդրադարձը չդարձավ առարկայական քննարկում, պարզ է, որ հեռախոսազանգի առարկան «անցնող ամբողջ տարվա ընթացքում Ալիևի կողմից հանուն ժողովրդավարության շարժման ակտիվիստներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, քրեական հետապնդումները և ճաղերի հետևում նրանց բանտարկելը և հարակից թեմաներն էին եղել»։

Այս ֆիլմում նկարահանված հերոսներից գրեթե բոլորը, ներառյալ Հադիջա Իսմայիլովան, անցնող 12 ամիսների ընթացքում հայտնվել են ճաղերի ետևում։

Նշված բրիֆինգի ընթացքում այն որ Պետքարտուղարության խոսնակը հրաժարվեց մեկնաբանել Իսմայիլովայի գործը, շատերին զարմացրեց մամուլի սենյակում։ Մի անանուն աղբյուր շշնջաց, որ Բաքվում դեսպանությանը դուր չեն եկել Իսմայիլովայի քննադատությունները ԱՄՆ հասցեին, թերևս նկատի ունենալով Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ նրա հարցազրույցը երկրում մարդու իրավունքների խախտումների մասով ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ։

Դեկտեմբերի 25, 2014թ

Երբ քրիստոնյա աշխարհի մի մասը նշում էր Սուրբ Ծնունդը, Ալիևի աշխատակազմի Քաղաքական և հանրային կապերի վարչության պետ Ալի Հասանովը տոնական ելույթ է ունենում լրագրողական մրցույթի հաղթողների պատվին։ «Որևէ մեկը չի կարող ասել, թե մեր պետությունը կամ նրա կառույցները երբևէ հետապնդման են ենթարկել լրագրողների», հաղթական առոգանությամբ հայտարարում է Հասանովը։ Նա ավելացնում է, որ Ադրբեջանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ պետությունը բնակարաններ է տրամադրում լրագրողներին։ Սակայն նրա այս խոսքերը պահպանվել են միայն գրավոր տեսքով և պարզ չէ, արդյոք նա սրանով սպառնում էր ներկաներին, թե ոչ։

Դեկտեմբերի 26, 2014թ

Այս ելույթի հաջորդ օրը Ալիևը ուղարկում է իր զինված ոստիկանությանը Ազատության ռ/կ ադրբեջանական «Ազադլիգ» ծառայության գրասենյակը փակելու հրամանով, որը այդ երկրում քննադատական կարծիքներ արտահայտող վերջին հարթակներից մեկն էր մնացել։

Այս հաշվեհարդարից ժամեր անց նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում էր Բաքվի նորակառույց Հեյդարի մզկիթի բացմանը, որն անվանակոչվել էր իր հոր պատվին։

Մզկիթի բացմանը Իլհամ Ալիևը հիրավի պատմական ելույթ ունեցավ։ Ալիևից առաջ որևէ առաջնորդ դեռ չէր բացել նոր աղոթավայր առանց գոնե մեկ անգամ հիշատակելու Աստծո անունը։ Ինչևէ, նա չմոռացավ ինն անգամ նշել իր հոր անունը։

Դեկտեմբերի 27, 2014թ.

Ալիևի դատախազները տասնյակ լրագրողների հրահանգում են սեփական կամքով ներկայանալ հարցաքննությունների։ Կես աշխարհ հեռու գտնվող Պետքարտուղարությունը արտահայտեց իր «անհանգստությունը» և կոչ արեց Ադրբեջանին «թափանցիկ» և միջազգային պարտավորություններին համահունչ հետաքննություն անցկացնել։

Այս ամենը, սակայն, ամենևին չտպավորեց մարդու իրավունքների պաշտպաններին։

Ադրբեջանական Մեյդան TV-ն հրապարակեց մի ծաղրանկար, որտեղ Ալիևը ամերիկյան Ազատության արձանից գողանում է կրակը և վազում, իբրև «կեղծ Պրոմեթևս»։

Մոտավորապես նույն ժամանակ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը Դենիել Բաերը (Daniel Baer) ոչ այնքան դիվանագիտորեն մի քանի գրառում է թողնում իր Twitter միկրոբլոգում` սուր քննադատության ենթարկելով Ալիևի ռեժիմը։

Միևնույն ժամանակ, այն մարդը, ով Հատիջա Իսմայիլովայի դեմ մեղադրանքներ էր ներկայացրել իրեն իբր ինքնասպանության հասցնելու համար, հետ է վերցնում իր մեղադրանքները, սակայն Իսմայլիովան շարունակում է մնալ կալանքի տակ։

Դեկտեմբեր 28, 2014թ

Ի՞նչ էր անում կիրակի օրը նախագահ Ալիևը։

Նա հանդես չեկավ որևէ ոգևորող ելույթով։
Նա չգնաց որևէ մեգա-նախագծի շինհրապարակ։
Նա չբացեց որևէ նոր շենք։
Նա նույնիսկ չհրահանգեց որևէ նոր ձերբակալություն։

Հետաքրքիր է, էլ ի՞նչ կարող էր այդ օրն անել նախագահ Ալիևը այս աշխարհում։

Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ` այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}