ԱՄՆ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերով
«Մենք մտահոգված ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև՝ վերջին օրերին արձանագրված մահվան դեպքերով: Այս միջադեպերը չեն համապատասխանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությանը»,- հունվարի 5-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին՝ պատասխանելով ղարաբաղա-ադրբեջանակն շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերի վերաբերյալ հարցին: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է կոչ անել երկու կողմերին վարել բանակցություններ, որոնք կբերեն խաղաղության համաձայնագրի և միջոցներ ձեռնարկել շփման գծի և սահմանի երկայնքով նման դեպքերի հավանականությունը նվազեցնելու համար:
«Դա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ջ. Պսակին:
Նախորդող հրապարակումներ՝
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ. հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր
Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ