Ձնաբուքը Ջավախքում փակել է ճանապարհները
Վրաստանի հարավում՝ դեպի Հայաստան տանող ավտոճանապարհին, ավելի քան 200 մեքենա են արգելափակվել ձյան մեջ: Ոստիկանները ու փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ դուրս բերելով արգելափակումից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ ոստիկաններն ու փրկարարները շարունակում են աշխատանքներն ավտոճանապարհին դեռևս մնացած մեքենաները և դրանցում գտնվող ուղևորներին ապահով տարածք դուրս բերելու ուղղությամբ:
Ուժեղ ձմաբքի, քամու և մառախուղի պատճառով Նինոծմինդայի շրջանում դադարեցված է Հաայստան տանող մայրուղու մի հատվածի երթևկությունը: Վրաստանից Հայաստան երթևեկությունն իրականացվոււմ է այլ մայրուղիներով. դրանցով երթևեկությունը չի դադարել:
javakhkmedia.com կայքն էլ գրում է, որ ուժեղ ձնաբուքը և անընդհատ տեղացող ձյունը փակել են մի քանի ճանապարհներ Ջավախքում, այդ թվում՝ դեպի ՀՀ սահման տանող հատվածում: Օրլովկա գյուղի մոտ ձյան մեջ կանգնած են մոտ 30 ավտոմեքենաներ, որոնցից մի մասի վառելիքը սպառվելու վրա է:
Ճանապարհների մաքրման համար դուրս բերված տեխնիկան արդյունավետ չի կարող աշխատել նման ձնաբուքի պայմաններում: Գլխավոր նպատակն է ձյունից ազատել լռված մեքենաները: Ջավախքում գործող ծառայությունները պատրաստության են բերված, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տան:
Լուսնկարները՝ javakhkmedia.com-ից: