Ուրուգվայի արտգործնախարարը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը կոչով դիմել է միջազգային հանրությունը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին գրում է horizonweekly.ca կայքը:
Ուրուգվայի ԱԳՆ կոչը հրապարակվել է նախարարության ներկայացուցիչների և Հայ համայնքի պատասխանատուների հանդիպման ժամանակ հունվարի 4 –ին:
Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հանդիպել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում և Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումների հետևանքով առաջացած լարվածությանը:
Նա դատապարտել է Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար և շեշտել «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որպես անկախ պետություն՝ 1918թ. մայիս-1920թ. դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում