Մշակույթ 11:16 06/01/2015

«Պետք է հպարտանանք...». Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

«Հայ ժողովուրդը և մենք բոլորս՝ արվեստի մարդիկս, պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի հիասքանչ տաղանդներ, ինչպիսին հայ ողբերգակ դերասան Վահրամ Փափազյանն է»,- ասել է ռուս դերասանուհի Ելենա Գոգոլևան ՀԽՍՀ, ՎԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  XX դարի խոշորագույն ողբերգակ դերասաններից Վահրամ Փափազյանի մասին:

Այսօր Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է. ծնվել է Կ.Պոլսում 1888 թվականին: 1896–1907 թթ-ին նախ սովորել է ծննդավայրի թաղային դպրոցում, ապա՝ Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում: 1903 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը, 1904 թ-ին՝ Գատը գյուղի (թաղամաս Կոստանդնուպոլսում) քոլեջը, ապա 2 տարի ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում:



Փափազյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ-ին՝ Կոստանդնուպոլսում` Քինի դերով (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին կամ Հանճար և անառակություն»): 1907 թ-ին մեկնել է Փարիզ, ապա Ալեքսանդր Շիրվանզադեի և Հովհաննես Աբելյանի խորհրդով՝ Այսրկովկաս, մի քանի ամիս խաղացել Բաքվի հայկական թատերախմբերում: 1908–11 թթ-ին սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում, հանդես է եկել իտալացի մեծահամբավ դերասաններ Էրմետե Ձակոնիի և էրմետե Նովելլիի շրջիկ թատերախմբերում: Փափազյանը խաղացել է նաև աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի հետ: Այս ամենը բեմարվեստի ուսումնասիրման իսկական դպրոց էր նրա համար, որի շնորհիվ Փափազյանը դաստիարակվել է որպես դասական խաղացանկի դերասան:



1908 թ-ին Կոստանդնուպոլսում առաջին անգամ խաղացել է Օթելլոյի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), որը դերասանին ուղեկցել է ավելի քան մեկ հիսնամյակ: Հայկական մամուլը նրան գնահատել է որպես Պետրոս Ադամյանի արժանավոր հետևորդի (հանդիսավորությամբ Փափազյանի ուսերին են գցել Պ. Ադամյանի վերարկուն): Փափազյանն արևմտահայ և արևելահայ մշակույթների զուգորդման օղակներից մեկն էր Ադամյանից հետո:

1909–13 թթ-ին Փափազյանը խաղացել է Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի թատերախմբերում, 1913–17 թթ-ին Թիֆլիսի Արտիստական և Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես է եկել Սիրանույշի, Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի հետ, հասել մեծ համբավի: 1910-ական թվականների դերերից են՝ Աբեղա, Օհան Գուրգեն (Լևոն Շանթի «Հին աստվածներ», «Կայսր»), Թովմաս (Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»), Ռուստամ, Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Պրինչիվալե (Մորիս Մետեռլինկի «Մոննա Վաննա») և այլն:

1917–20 թթ-ին Էռնեստո Վահրամ ծածկանունով Փափազյանը Մոսկվայում և Յալթայում նկարահանվել է Ալեքսանդր Խանժոնկովի մի քանի կինոնկարներում («Սիրո երկրում», «Գայթակղություն», «Այրին», «Պոետը և ընկած հոգին», «Դոկտոր Կատցել», «Կյանք ու երազ», «Երկրաշարժ» և այլն): 1920 թ-ին նա վերջին անգամ մեկնել է Կոստանդնուպոլիս և մինչև 1922 թ. խաղացել է հայկական դրամատիկական խմբում. անձնավորել է Ուրիել Ակոստայի (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա») և Օսվալդի (Հենրիկ Իբսենի «Ուրվականներ») դերերը:



1922 թ-ին Փափազյանը մեկ թատերաշրջան եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան. խաղացել է Կարլ Մոորի (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Հայնրիխի (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրել Շեքսպիրի «Օթելլո», Դյումա-հոր «Քին», Ժան-Բատիստ Մոլիերի «Դոն Ժուան», Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Բեռնարդ Շոուի «Սատանի աշակերտը» պիեսները (խաղացել է գլխավոր դերերը): 1922–26 թթ-ին հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում, 1926–27 թթ-ին եղել է Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխավոր ռեժիսորը. բեմադրել է Շեքսպիրի «Մակբեթը», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Եղիշե Չարենցի «Կապկազ-թամաշան», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», (խաղացել է գլխավոր դերերը՝ Մակբեթ, Արբենին, Ղարա, Ժորժ):

1928 թ-ին Օթելլոյի դերով հանդես է եկել Մոսկվայում՝ Փոքր թատրոնի նշանավոր դերասանների խաղընկերությամբ: Ռուսական մամուլը նրան համարել է մեծագույն ողբերգակներից մեկը:



1929–30 թթ-ին եղել է Լենինգրադի «Պասսաժ», 1942–44 թթ-ին՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թատրոնների դերասան (Օթելլոյի դերը խաղացել է 2000-րդ անգամ): 1932 թ-ին Փափազյանը ռուսական թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Ռիգայում, Տալլինում, Կաունասում: Նույն թվականին մեկնել է Փարիզ, ներկայացումներով հանդես եկել տեղի Հայ դրամատիկի հետ, «Օդեոն» թատրոնի դերասանական խմբով ֆրանսերեն ներկայացրել «Օթելլոն»: Ֆրանսիական մամուլը Փափազյանի Օթելլոն համարել է բեմարվեստի բացառիկ երևույթ՝ նրան դասելով շեքսպիրյան դերերի մեծագույն վարպետների շարքը: 

1933 թ-ին Փափազյանը եղել է Բեռլինում. շփվել է դերասան Մաքս Ռայնհարդի հետ, ուսումնասիրել դերասանական խաղի գերմանական դպրոցը:

1934–41 թթ-ին դերասանն իր կազմակերպած ռուսական թատերախմբով, նաև առանձին շրջագայել է Այսրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներում: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Փափազյանը մնացել է պաշարված Լենինգրադում և իր թատերախմբով ելույթներ ունեցել զինվորների համար:



1954 թ-ին Փափազյանը հաստատվել է Երևանում, եղել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: Փափազյանի ստեղծած կերպարներն անսովոր անհատներ են՝ միջավայրից վեր, ողբերգական ու հեգնական, մարդկային, կենսական մեծ լիցքով, զուսպ, գեղարվեստորեն հմայիչ. այդպիսին է հատկապես նրա Օթելլոն: Փափազյանի Համլետը մարդկային գերագույն չափանիշների ընդհանրացումն է: Իր վերջին դերը՝ Մեք Գրեգորը (1963 թ., Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), խաղացել է որպես կյանքի իրական վիճակ՝ իր հրաժեշտը բեմին: Իր խաղաոճով և խաղացանկով Փափազյանը պարզ արտահայտված դասական ուղղության արտիստ էր, դասական ողբերգակի ոչ միայն տվյալներով, այլև անձնավորումներով:



Փափազյանը նկարահանվել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (1956 թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ., երեքն էլ` Հայֆիլմ) կինոնկարներում:



Փափազյանը գրել է «Հետադարձ հայացք» (2 հատոր, 1956–57 թթ.), «Սրտիս պարտքը» (1959 թ.) գրքերը, որոնք հայ հուշագրության արժեքավոր երկերից են, իսկ «Իմ Օթելլոն» (1964 թ.), «Համլետը ինչպես տեսա» (1968 թ.), «Լիր արքա» (1971 թ.) գործերը շեքսպիրագիտության լավագույն էջերից են:



1967թ դեկտեմբերի 14-ին Մեծ արտիստը վերջին անգամ հանդես է եկել Մեք Գրեգորի դերում և այլևս բեմ չի բարձրացել:
Ամիսներ անց՝ 1968թ մայիսի 6-ին իր մահկանացուն է կնքել բոլոր ժամանակների մեծ ողբերգակը: Թաղված է  Կոմիտասի անվան այգու Պանթեոնում:



«Իմ տեսած այն մեծատաղանդ արտիստներից է Վահրամ Փափազյանը, որին բեմի վրա տեսնելով` զգում ես և խորապես համոզվում, որ իրոք աշխարհի հնագույն թատերական կուլտուրա ունեցող ժողովուրդներից է հայ ժողովուրդը»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}