2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 3.0% գնաճ
2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.0% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, այդթվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6%, ծառայությունների սակագներինը՝ 103.0%
2014թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից(0.5%):
Նշվում է նաև, որ 2014թ. հունվար-դեկտեմբերին 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.0%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.7-4.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.7%-ով: