Բեռնաթափում տոներից հետո. խորհուրդ է տրվում ավելի թեթև սնունդ օգտագործել
Ամանորի տոնական կերուխումից հետո հարկավոր է բեռնաթափման օրեր անցկացնել, քանի որ տոներից հետո բոլորն էլ բախվում են ավելորդ քաշի խնդրին:
Այդուհանդերձ, դիետոլոգները խորհուրդ չեն տալիս հատուկ դիետայի հետևել, պարզապես պետք է անցնել մեղմ սննդային ռեժիմի, օգտագործել ավելի շատ կաթնամթերք` մածուն, յոգուրտ, կեֆիր, հեղուկներ, աղցաններ, սահմանափակել մսային սնունդը, քանի որ այն ծանրաբեռնում է և լյարդը, և երիկամները: Բացի այդ, պետք է սահմանափակել կամ հրաժարվել ալկոհոլից, արագ մարսվող սննդից` շոկոլադ, քաղցրավենիք:
Բժիշկ-դիետոլոգները մի քանի խորհուրդներ են տալիս, որոնց հետևելով հեշտությամբ կարելի է բեռնաթափել օրգանիզմը և ինչու չէ` նաև վերացնել ավելորդ կիլոգրամները:
Դիետոլոգները նախ առաջարկում են ուտել հաճախակի, բայց քիչ: Խորհուրդ է տրվում ավելի թեթև սնվել, սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից և մրգերից: Ուտելուց հետո մնալ կիսասոված վիճակում, որպեսզի չծանրաբեռնել ստամոքսը: Խորհուրդ է տրվում շատ քանակությամբ հեղուկներ ընդունել։ Սակայն դա չպետք է լինի գազավորված կամ բնական հյութի տեսքով, որոնք շաքար են պարունակում։ Ցանկալի է շատ օգտագործել սովորական ջուր, հանքային ջուր:
Ըստ դիետոլոգների՝ կարճ ժամանակում մեծ արդյունք երաշխավորող դիետաներից ամենատարածվածը մոնոդիետաներն են, այսինքն՝ այստեղ օգտագործվում է միայն մեկ մթերք: Օրինակ՝ կեֆիրով մոնոդիետան, սակայն այն պետք է օգտագործել ընդամենը 3 օր: Կեֆիրը օգտակար է և պարբերաբար նրա օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը: Կեֆիրային դիետայի ժամանակ դուք պետք է օրական ըմպեք 1.5 լիտր կեֆիր՝ առանց շաքարավազի և աղի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները