Էրդողանը՝ Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի անելիքների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիայի անելիքներին:
Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանը մասնավորապես ասել է. «Հայաստանը նախընտրում է իր էներգիան վատնել այպես կոչված ցեղասպանության հարցի վրա կենտրոնանալով: Նա, հարցը քաղաքականացնելով, շարունակում է սեփական տեսակետը թելադրել: Այս հարցում մեր արտգործնախարարությունը լայնածավալ աշխատանքներ է տանում: Հավատում եմ, որ 2015 թվականին և մեր արտգործնախարարությունը, և այլ համապատասխան հաստատությունները համակարգված աշխատանքով այս պնդումները կհաղթահարեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները