ՌԴ միգրացիոն ծառայություն. 2015 թվականին Ռուսաստանում 70 տոկոսով նվազել են միգրացիոն հոսքերը
Ռուսաստան սկսել են ավելի հաճախ այցելել Ուկրաինայի և Մոլդավիայի քաղաքացիները, չնայած այն բանին, որ երկիր միգրացիոն հոսքերը նվազել են: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«2015 թվականին, համեմատած 2014 թվականի հետ, մենք գրանցում ենք օտարերկրյա քաղաքացիների մուտքի և ելքի 70 տոկոս նվազում»,- ասել է Ռոմոդանովսկին:
Նրա խոսքերով՝ միգրացիոն ծառայությունը կատարել է նախնական համեմատություն 2013, 2014 և 2015 թվակաների միջև: Ըստ նրա՝ ներկայումս նվազում է Կենտրոնական Ասիայի քաղաքացիների հոսքը դեպի Ռուսաստան՝ բացառությամբ Ղրղզստանի:
«Հավանաբար, դա պայմանավորված է ցածր որակավորում ունեցող աշխատատեղեր գտնելու հետ»,- հայտնել է Ռոմոդանովսկին:
«Միաժամանակ, մենք նշում ենք, որ Ռուսաստանում Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիների ներկայությունը, ընդ որում՝ ուկրաինացիների թիվը գերազանցում է: Խոսքը գնում է միլիոնավոր աշխատունակ ուկրաինացիների մասին»,- ընդգծել է Ռոմոդանովսկին: