Ահաբեկչություն Փարիզում. սպանվել է 11 մարդ
Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում այսօր օրվա առաջին կեսին հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել է 11 մարդ: Կրակոցների պատճառը դեռ հայտնի չէ, իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն տվել:
Ըստ Գազետա.ռու-ի՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը այցելելով խմբագրություն, հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ֆրանսիայում կանխվել է մի քանի ահաբեկչական գործողություն: Պետության ղեկավարը չի հայտնել ահաբեկչության հետ կապված մանրամասներ:
Նշենք, որ մարդասպաններին հաջողվել է թաքնվել հանցանքի վայրից, կատարվում են որոնողական աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում