Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարված
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ Փարիզում «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչական հարձակման զոհերի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Դրոշները երեք օր շարունակ խոնարհված կլինեն»,- հայտարարել է Ֆ. Օլանդը:
Այսօր ժամը 12:00-ին Ֆրանսիայի պետական բոլոր հաստատություններում հայտարարված է լռության րոպե: «Ես մեր ամբողջ ազգաբնակչությանը հրավիրում եմ միանալ դրան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ նախրեին իրականացել է ահաբեկչություն: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ և վիրավորվել են 10-ը։