ՌԴ-ն հերթական հումանիտար օգնությունն է ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ
Հումանիտար օգնության բեռնատարները անցել են Ռուսաստանի սահմանը և սկսել են շարժվել դեպի Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Վորոնովը:
Gazeta.ru-ն գրում է, որ ավարտվել է Ռոստովի մարզի «Մատվեև Կուրգան» և «Դոնեցկ» անցակետերի մաքսզերծումը: Ավելի քան 60 մեքենա շարժվել են Դոնեցկի ուղղությամբ, նույնքան մեքենա էլ շարժվել են դեպի Լուգանսկ:
Ընդհանուր առմամբ այսօր Դոնբաս կհասնի 1,4 հազար տոննա հումանիտար օգնություն: