Անբավարար տեսանելիության պատճառով որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
Այսօր ժամը 19:30-ի դրությամբ, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ուժեղ գետնաբուք է սկսվել: Անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Արթիկի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքի ավտոճանապարհները: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Բքի պատճառով փակ են Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Մոստովիկում, Վայքում, Սիսիանում, Աշոցքում, Գավառում, Գորիսում, Եղեգնաձորում, Կապանում, Մեղրիում, Վարդենիսում, Մարտունիում, Արագածում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին