Նինոծմինդայի բնակիչը սաստիկ ցրտի հետևանքով մահացել է
Վրաստանի Նինոծմինդա շրջանի 54-ամյա բնակիչ Վազգեն Գ.-ն մահացել է սառնամանիքից: Այս մասին գրում է Գռուզիա online կայքը: Վազգեն Գ.-ին, ում ընտանիքը հայտնել էր, որ նա կորել է, փրկարարները փնտրել են մի քանի ժամ: Տղամարդու մարմինը հայտնաբերել են Նինոծմինդա-Ախալքալաքի ավտոճանապարհին:
Մահացածի ընտանիքի անդամները ենթադրում են, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ Նինոծմինդայում ուժեղ ձնաբուք էր:
javakhkmedia.com-ը հայտնում է, որ հունվարի 5-6 ին Ջավախքում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով սահմանային անցակետից ոչ հեռու, Սպասովկա գյուղի մոտ ձյան մեջ խրված ավտոմեքենաները և դրանց մոտ 200 ուղևորներն արդեն տեղափոխվել են:
Նախորդող հրապարակում՝
Ձնաբուքը Ջավախքում փակել է ճանապարհները