Բի-Բի-Սի. Ստամբուլի պայթյունն իրականացնողը ՌԴ քաղաքացի է
Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ օրերս պայթյուն իրականացրած մահապարտ-ահաբեկիչը Ռուսաստանի քաղաքացի է: Բի-Բի-Սի-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Իշխանությունների տեղեկություններով, մահապարտի անունը Դիանա Ռամազովա է:
Հունվարի 6-ի միջադեպի հետևանքով սպանվել էր 1 ոստիկան, ևս մեկը վիրավորվել էր: Հաղորդվում է, որ մինչև հարձակումը կինը տաքսու վարորդի հետ ռուսերեն է խոսել: Չորեքշբաթի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր Թուրքիայում արգելված մարքսիստական «Ազատագրության հեղափոխական ազգային ճակատ» խմբավորումը: