«Ինձ մոռանալն այնքան հեշտ է...». Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ»-ը կներկայացվի հանրությանը
Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գիրքը պատրաստ է: Այն առաջին անգամ հանրությանը կներկայացվի հունվարի 9-ին The Loft-ում: Սա հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է:
Զառա Բաթոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գիրքը 98 բանաստեղծություն է ներառում, որոնք գրված են 2006-2014 թվականների ընթացքում: «Անմոռուկ»-ը կոնկրետ ուղղվածություն կամ թեմա, ըստ հեղինակի, կարծես թե չունի. «Կարելի է ասել ապրումներից ծնված, մարդկանց, աշխարհի հետ փոխհարաբերությունների արտացոլում են»:
«Անմոռուկ» գիրքը միայն այդ օրը կվաճառվի 1000 դրամով: Մուտքն ազատ է:
Անմոռուկ
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:
Ջնջվող սեր
Ջնջվել է սերը…
Բաղրամյան փողոցի պատին գրված խոստովանության նման մաքրվել է
Այդ կողմերում արդեն դժվար է կողմնորոշվելը
Եվ այնպես հեշտ է մոլորվելն առանց «Ես սիրում եմ քեզ»-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին