Հյուսիսային Կորեան հաստատել է Հարավային Կորեայի հետ միջուկային պատերազմի պլանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հաստատել Հարավային Կորեայի հետ «անհամաչափ, յոթօրյա» պատերազմի պլանը։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։ Տեղեկատվության համաձայն, պատերազմի պլանը նախատեսում է միջուկային զենքի գործածում։
Աղբյուրի համաձայն, Կիմ Չեն Ունը բանակային հրամանատարներին հրաման է տվել ընդհանուր նախագծի հիման վրա սեփական զորամիավորումների համար գործողությունների ծրագրեր մշակել ու զորավարժություններ անցկացնել։ Նշվում է, թե 2015 թ- ը ԿԺԴՀ իշխանությունների կողմից նշվում է որպես «վերամիավորման համար մղվելիք մեծ պատերազմի» տարի։