«Եթե ես մեռնեմ, Ջոկոնդան ինձ կսգա». Փարաջանով
Facebook-յան իր էջում գրականագետ Հովիկ Չարխչյանը գրել է. «Բանտում Սերգեյ Փարաջանովը նկարում էր թերթերի լուսանցքներում: Նա մտածում էր, որ ինքն այդպես էլ մեռնելու է անազատության մեջ: Մի անգամ նկարեց իր դագաղը` Արարատի համայնապատկերի վրա: Իսկ հետո ստեղծեց «Արտասվող Ջոկոնդան» կոլաժը: «Օգոնյոկ» ամսագրից կտրատեց վերատպված կտավի հատվածները և արեց այնպես, որ Ջոկոնդան արտասուքը սրբի: Հետո մակագրեց. «Եթե ես մեռնեմ, Ջոկոնդան ինձ կսգա»»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին