Հրթիռակոծվել է Հալեպի Սբ. Ռիտա եկեղեցին
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 9-ի հետմիջօրեին հրթիռակոծել են Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից Սբ Ռիտա եկեղեցին: «Արմենպրես»ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, հաղորդում է, որ հրթիռակոծության հետեւանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:
2014թ. դեկտեմբերի 30ին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության էին ենթարկել Հալեպի զանազան շրջաններ, այդ թվում` հայահոծ թաղամասեր` Սուլեյմանիեն և Նոր գյուղը:
Սուլեյմանիեում ընկած հրթիռի պայթյունի հետեւանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիներ, որոնց թվում նաև հայորդիներ: Լուրջ վնասվածքներ են կրել շրջանի աշխատավայրեր և բնակարաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում