Լևոն Արոնյանը և Սամվել Սևյանը՝ Վեյկ ան Զեեում
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունեցավ «Տատա Սթիլ» փառատոնի «A» մրցաշարի վիճակահանությունը: Մասնակիցները աղյուսակում իրենց համարներն ընտրում էին բեմում գտնվող պարողների օգնությամբ:
Վիճակահանության արդյունքները՝ 1. Ռաջաբով, 2. Իվանչուկ, 3. Վաշիե-Լագրավ, 4. Դին Լիրեն, 5. Շարիչ, 6. Գիրի, 7. Սո, 8. Վոյտաշեկ, 9. Կարլսեն, 10. Արոնյան, 11. Կարուանա, 12. Հոու Յիֆան, 13. Ջոբավա, 14. Վան Վելի:
Այսօր` անդրանիկ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Շարիչի հետ:
«B» մրցաշարում Սամվել Սևյանը սևերով կխաղա Ռոբին Վան Կամպենի հետ:
Ավելացնենք, որ Լևոն Արոնյանը «Տատա Սթիլի» ավարտից մի քանի օր հետո, փետրվարի 2-9-ը, կմասնակցի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք խոշոր մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը և Դավիթ Բարամիձեն:Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում տեղի ունեցավ «Տատա Սթիլ» փառատոնի «A» մրցաշարի վիճակահանությունը: Մասնակիցները աղյուսակում իրենց համարներն ընտրում էին բեմում գտնվող պարողների օգնությամբ:
Վիճակահանության արդյունքները՝ 1. Ռաջաբով, 2. Իվանչուկ, 3. Վաշիե-Լագրավ, 4. Դին Լիրեն, 5. Շարիչ, 6. Գիրի, 7. Սո, 8. Վոյտաշեկ, 9. Կարլսեն, 10. Արոնյան, 11. Կարուանա, 12. Հոու Յիֆան, 13. Ջոբավա, 14. Վան Վելի:
Այսօր` անդրանիկ տուրում, Արոնյանը սևերով կխաղա Շարիչի հետ:
«B» մրցաշարում Սամվել Սևյանը սևերով կխաղա Ռոբին Վան Կամպենի հետ:
Ավելացնենք, որ Լևոն Արոնյանը «Տատա Սթիլի» ավարտից մի քանի օր հետո, փետրվարի 2-9-ը, կմասնակցի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք խոշոր մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը և Դավիթ Բարամիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները