Արաբագետը` Ստամբուլում ինքնասպան հարձակում իրականացրած չեչենուհու մասին
«Ստամբուլում ինքնասպան հարձակում իրականացրած չեչենուհին եղել է Իսլամական պետության անդամներից մեկի կինը, ում ամուսինը մահացել էր: Ահաբեկչություն իրականացրած Դիանա Ռամազովայի գործողությունների կազմակերպման ետևում կանգնած է եղել ԻՊ-ը:
Նման հայտարարություններ են այսօր տարածում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեջ ակտիվ ներգրավվածություն ունեցող, ալ-Կաիդա-ի ճյուղավորումը հանդիսացող Ջաբհաթ ալ-Նուսրա-ի կազմում կռվող, Սայֆուլլահ աշ-Շիշանիի կողմից ղեկավարվող Ջայշ ալ-Մուհաջիրիին ուա ալ-Անսար կովկասցիներից բացկացած խմբավորման անդամները:
Նման հայտարարությունները նույնպես պետք է դիտարկել Սիրիայում և Իրաքում երկու հակառակորդ ճամբարներում հայտնված Ջաբհաթ ալ-Նուսրա-ի և ԻՊ-ի կազմում կռվող կովկասցի իսլամականների միջև հասունացող հակասությունների կոնտեքստում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նախորդիվ`
Բի-Բի-Սի. Ստամբուլի պայթյունն իրականացնողը ՌԴ քաղաքացի է