ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրինախախտ-ներգաղթյալների մուտքն արգելող օրենքը
Հունվարի 10-ին ուժի մեջ մտած օրենքը տարբերակված արգելք է մտցնում արտասահմանցի օրինախախտ-ներգաղթյալների ՌԴ մուտքի համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ-ում մնալու 120 օրվա ժամկետը գերազանցելը կհանգեցնի 3 տարով մուտքի արգելքի, իսկ 270-օրյա ժամկետի գերազանցման դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարով:
«Ավելի քան 360 օր ՌԴ-ում ապօրինի գտնվելու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով»,-հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նրա խոսքով, այսկերպ, ավելի քան 1 միլիոն արտասահմանցիների համար կարող է 10 տարով փակվել մուտքը Ռուսաստան:
«Մեր տեղեկատվական համակարգը ցույց է տալիս, որ ՌԴ տարածքում ներկայումս մոտ 3 միլիոն արտասահմանցի կա, որոնք զգալիորեն գերազանցել են 90 օր բնակվելու ժամկետը: Նրանք չեն բարեհաճել դիմել միգրացիոն ծառայություն: Կարծում են, որ կարող են այստեղ հանգիստ և անպատիժ ապրել ու փող աշխատել: Սակայն մեր տեղեկատվական համակարգը նրանց գիտե անուն առ անուն: Նրանց մեծամասնությունը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են»,-հաղորդել է Ռոմոդանովսկին:
Նրա խոսքով, ավելի քան 734 հազար արտասահմանցի ՌԴ-ում է՝ խախտելով 270 օրյա ռեժիմը, ևս 1 միլիոն 28 հազար 62 արտասահմանյան քաղաքացի՝ ավելի քան 360 օր:
«2015-ի հունվարի 10-ից ուժի մեջ են մտնում օրենսդրության նոր դրույթներ, որոնք նախատեսում են հենց նման տարբերակումներ՝խախտման աստիճանը որոշելու համար: ՌԴ-ում գտնվելու ժամկետը հաստատված չափանիշները գերազանցելու դեպքում կհետևի տարբերակված պատիժ: Նրանց համար, ովքեր կգերազանցեն 120 օր գտնվելու ժամկետը, սակայնկհեռանա երկրից մինչև 270 օրը լրանալը, իսկ այդ կատեգորիայում 1 միլիոն 196 հազար 619 արտասահմանցի կա, նախատեսվում է տեղեկատվական համակարգի որոշման վերանայման հնարավորություն՝ ելնելով միայն մարդասիրական նկատառումներից»,-հավելել է ծառայության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան