Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Յանուկովիչի նկատմամբ. Ավակով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ինտերպոլի հատուկ հանձնաժողովը որոշում է ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բացի այդ, ըստ Ավակովի, Ինտերպոլը հետախուզում է հայտարարել նաև Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդրի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և այլ նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ:
Ինտերպոլը նման որոշում է կայացրել Ուկրաինայի իշխանությունների դիմումից հետո: Յանուկովիչը մեղադրվում է գույքի վատնման կամ սեփականաշնորհման, առանձնապես մեծ չափերի չարաշահման մեջ: Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հաղորդել էր, որ ռուսական իշխանությունները դեռ ուկրաինական կողմից չեն ստացել Յանուկովիչին և ՌԴ-ում գտնվող ուկրաինացի այլ քաղաքական գործիչների հանձնելու դիմում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում