Բեռլինի 65-րդ կինոփառատոնը կբացվի «Ոչ ոքի պետք չէ գիշերը» դրամայի համաշխարհային պրեմիերայով
Բեռլինի 65-րդ կինոփառատոնը բացվելու է փետրվարի 5-ին իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի «Ոչ ոքի պետք չէ գիշերը» դրամայի համաշխարհային պրեմիերայով։ Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Արկածային ֆիլմի գործությունները տեղի են ունենում 1908 թվականի Գրելանդիայում: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել օսկարակիր Ժուլիետ Բինոշը:
«Ես շատ ուրախ եմ, որ «Ոչ ոքի պետք չէ գիշերը» ֆիլմի ցուցադրմամբ բացվելու է փառատոնը: Իզաբել Կոյշետին հաջողվել է ստեղծել երկու կնոջ շատ արտահայտիչ կերպարներ, ովքեր հայտնվում են էքստրեմալ պայմաններում»,- ասել է կինոփառատոի տնօրեն Դիտեր Կոսսլիկը:
Բեռլինի 65-րդ կինոփառատոնը կայանալու է փետրվարի 5-15-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին