Մաեստրո Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Չինաստանի ամենանշանավոր նվագախմբերից մեկը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հունվարի 24-ին կղեկավարի Չինաստանի ամենանշանավոր նվագախմբերից մեկը՝ Ուհանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից:
Նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2015-2016թթ-ի ընթացքում մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նախատեսված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղային համերգները ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում և սկանդինավյան երկրներում: