Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենն ընդունել է առաջադրված մեղադրանքը
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Մ.Մանուկյանը դեկտեմբերի 29-ին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին: Նրան առաջադրվել է մեղադրանք, ինչը նա ընդունել է: Մ. Մանուկյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը ներգրավվել են որպես մեղադրյալ. ՔԿ
Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում ստուգումներ են իրականացվում
Պիպոյանը՝ Եղվարդի մանկապարտեզի դեպքի մասին. Հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինելՊիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները