Ջոն Քերին վթարի է ենթարկվել Հնդկաստանում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դարձել է ոչ մեծ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին: Այս մասին հայտնում է «Риа Нововсти»-ին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին հայտնել է, որ վթարի են ենթարկվել Քերիի ավտոշարասյան երկու ավտոմեքենաներ: «Պետքարտուղար Քերին գտնվում էր դրանցից մեկում: Նա և նրան ուղեկցողները չեն տուժել»,-հայտարարել է Փսաքին:
Նա նաև նշել է, որ ավտոմեքենաներից մեկը շարքից դուրս է եկել, բայց պետքարտուղարը գտնվում էր մյուս մեքենայում, որը օդանավակայան է հասել առանց նոր պատահարների: