Ջոն Քերրին կմեկնի Փարիզ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կմեկնի Փարիզ՝ ծայրահեղականների դեմ պայքարի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով. Գրում են լրատվամիջոցները:
Քերրին Փարիզում կլինի հունվարի 15-16-ին: Պետքարտուղարը մտադիր է ցույց տալ, որ ԱՄՆ-ն համերաշխ է ծայրահեղականների դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց միասնության երթ, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մասնակիցների թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Իսրայելի վարչապետը, Հորդանանի թագավորն ու թագուհին և ուրիշներ:
Երթը կազմակերպվել էր ի հիշատակ Ֆրանսիայում վերջին օրերին իրականացված ահաբեկչության զոհերի և հանուն համերաշխության: