
Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն փորձեր է իրականացրել. ԼՂՀ ՊՆ
Հունվարի 11-ին ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:
Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել: