Վերլուծաբան. Միգուցե կունենանք գաղափարական նոր Եվրոպա (տեսանյութ)
««Իսլամական պետության» կողմից Ֆրանսիայում իրականացված ահաբեկչության գլխավոր մեսիջն էր՝ այլևս միայն Մերձավոր Արևելքում չենք, այլ աշխարհի ցանկացած կետում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա, «Իսլամական պետություն» խմբավորումը այդ քայլով ցույց տվեց, որ մտել է Եվրոպա ու հանգիստ չի տալու եվրոպացիներին, ունեն խնդիրներ, որոնք փորձելու են լուծել:
«Քաղաքակիրթ աշխարհ ներկայացուցիչները, լինեն իսլամական, քրիստոնեկան, բուդդայական երկրներից, Փարիզում կայացած երեկվա երթին մասնակցելով՝ ապացուցեցին, որ դեմ են մարդասպանությանը, որի միջոցով խմբավորումը փորձում է հասնել իր խնդիրների լուծմանը, իր նպատակին: Ֆրանսիան այն երկիրն է, որ եթե այստեղ պետության, անձի հետ խնդիրներ ես ունենում, կարող ես դիմել դատարան, պաշտպանես քո իրավունքները»,- ասաց Թ. Պողոսյանը:
Ըստ նրա, Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունից կարելի է դասեր քաղել՝ մարդիկ պետք է հարգանքով վերաբերվեն ցանկացածի հավատքին, մարդու իրավունքներին, ինչն արժանի է հարգանքի՝ հարգել ու կիսել, չարիքի դեմ միավորվել ու միասնական պայքար մղել:
Պատգամավորի կարծիքով, Ֆրանսիայում կատարված դեպքերից հետո Եվրոպայում շատ բաներ կփոխվեն:
Վերլուծաբան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, որ ֆրանսիական դեպքերից հետո քաղաքակիրթ աշխարհը հասկացավ, որ անհամաչափ պատժամիջոցներ է կիրառում միավորների, պետությունների, հասարակական, ռազմական ստրուկտուրաների հանդեպ, որոնք գործում են իրենց սահմաններում կամ սահմաններից դուրս: Նա շեշտեց, որ անհրաժեշտ է համաչափ պատժամիջոցներ կիրառել:
Նրա կարծիքով, ամբողջ Եվրոպայում այժմ կխստացվեն հակաահաբեկչական միջոցառումները. «Զորքային, դիրքային, հրթիռային պատերազմների ժամանակն անցել է: Այժմ երկու տիպի պատերազմ է գնում՝ տեխնոլոգիական և մարդկային գլուխների վերահսկման: Հիմա Եվրոպան կրկին կսկսի պայքարը մարդակային արժեքների համար: Նորություն չէ Եվրոպայի համար, ուղղակի վերջին երեք տասնամյակում այդ պայքարը մի քիչ դադարել էր, դարձել էր ավելի ֆորմալ: Այժմ կգնա գաղափարական նոր ալիք, միգուցե կունենանք գաղափարական նոր Եվրոպա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները