ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օպերատիվ-հետախուզական խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Խմբի անդամները մեկնել են դեպքի վայր:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ Գյումրի մտնող և դուրս եկող ճանապարհահատվածներում դեպքի հետ կապված ուժեղացված ծառայություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում տեղի է ունեցել դաժան սպանություն. միանգամից սպանել են ընտանիքի վեց անդամի: Բոլորն էլ սպանվել են հրազենային կրակոցներից: Նրանցից մեկը եղել է 2 տարեկան: Ընտանիքի վեց ամսական երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում՝
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում