Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
Հունվարի 12-ին` ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին `ըստ որոշ տվյալների՝ երկու տարեկան:
2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:
Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:
Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան