Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ «Ոսկե գնդակին» կտիրանա Քրիշտիանու Ռոնալդուն
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը»՝ հռչակվելով աշխարհի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «Ռ-Սպորտը»՝ հենվելով ՖԻՖԱ-ի աղբյուրների վրա: Հիշեցնենք, որ հավակնորդների թվում են նաև «Բարսելոնի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոնալդուն ստացել է ձայների 37,66, Մեսսին՝ 15,76, Նոյերը՝ 15,72 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների 181 գլխավոր մարզիչները, 182 ավագները և 181 լրագրողներ:
«Ոսկե գնդակի» տիրակալի անունը կհրապարակվի այսօր Ցյուրիխում կայանալիք ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում