Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Գյումրիում սպանության դեպքի վայրում հայտնաբերվել են Գյումրիի ռուսական զորամասից գիշերը փախուստի դիմած զինծառայողի զինվորական կոշիկները, որի վրա գրված է եղել նրա ազգանունը՝ Պերմյակով։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Սյս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մոմուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում տեղի է ունեցել դաժան սպանություն. միանգամից սպանել են ընտանիքի վեց անդամի: Բոլորն էլ սպանվել են հրազենային կրակոցներից: Նրանցից մեկը եղել է 2 տարեկան:
Ս. Տռուզյանը նաև հայտնեց, որ ընտանիքի վեց ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան