Գյումրի է ուղևորվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի գլխավորած հատուկ հանձնաժողովը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը գլխավորել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը: Աղբյուրի համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փոխնախարարն արդեն ուղևորվել է Գյումրի:
Ինչպես հայտնել ենք, Սեյրան Օհանյանը միջադեպի առիթով հեռախոսազրույց էր ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ, ինչի արդյունքում որոշվել էր, որ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի Ռուսաստանից:
TACC-ի փոխանցմամբ, Սերգեյ Շոյգուն Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ «անմեղ մարդկանց նկատմամբ այդօրինակ բռնությունը ոչ մի արդարացում չունի»:
«Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայկական կողմի հետ համագործակցաբար հնարավոր ամեն օգնությունն ու աջակցությունը կտրամադրի զոհվածների հարազատներին: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներով տեղի ունեցած ողբերգության համար մեղավոր բոլոր անձինք խիստ պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին