
Վոլինկին. Շահագրգռված ենք դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել , որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը: