Ադրբեջանում Իրանի դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, «Ռեփորթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությանը, մասնավորապես նշել է. «Մենք համաձայն չենք այնտեղ տեղի ունեցող զարգացումների հետ, ափսոսում ենք, որ նման իրադարձություններ են տեղի ունենում. Տարածաշրջանում անկայուն միջավայրի ստեղծումը չի բխում տարածաշրջանի, այդ թվում՝ Իրանի շահերից»:
Շարունակելով խոսքը՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Իրանը նույնպես կարող է ներգրավվել հակամարտության լուծման գործում»: