Ինչո՞ւ Վալերի Պերմյակովին չհայտնաբերեցին հայ իրավապահները
Ռուսական ռազմակայանի ՀՀ տարածքում գտնվելու հետ կապված՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև իրավասության և փոխադարձ իրավական օգնության գործերով համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն, եթե հանցագործություններն ու իրավախախտումները ՀՀ տարածքում կատարվում են ռազմակայանի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կողմից, կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները:
«Նման հանգամանքներում կատարված հանցագործությունը գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո, պետք է հայկական կողմը քննի: Սակայն հանգամանքների բերումով անձը հայտնվել է Ռուսաստանի իրավապահների, այսինքն` Ռուսաստանի իրավազորության տակ: Այս դեպքում խնդիր է առաջացնում Ռուսաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետը, որը թույլ չի տալիս հանձնել իր քաղաքացիներին: Նման նորմ կա նաև Հայաստանի Սահմանադրության մեջ: Այս դեպքում Ռուսաստանը պարտավոր է ինքը քրեական հետապնդման ենթարկել ու դատապարտել կատարված հանցագործության համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Այսինքն, ըստ նրա, եթե Վալերի Պավելի Պերմյակովին հայտնաբերեին հայ իրավապահները, ապա, ըստ այս համաձայնագրի 4-րդ հոդվածի, նրա նկատմամբ կկիրառվեր ՀՀ օրենսդրությունը և գործողությունները կիրականացնեին ՀՀ իրավասու մարմինները:
Նա նշեց, որ նմանատիպ մի գործի վրա աշխատել է. ՀՀ-ն հրաժարվել է հանձնել իր քաղաքացուն, սակայն քրեական պատասխանատվության է ենթարկել նրան ՀՀ-ում՝ Գերմանիայում կատարված հանցագործության համար, քանի որ նա ձերբակալվել է Հայաստանում՝ Գերմանիայի խնդրանքով։
Ինչ վերաբերում է ՌԴ-ում այդ գործով արդար դատավարությանը, Ա. Ղազարյանն ասաց, որ առերևույթ կատարված հանցագործություն է, վեց հոգի են սպանվել առանձնակի դաժանությամբ ու չի կարծում, որ դատավարության ընթացքում խախտումներ լինեն:
Այնուամենայիվ, ինչո՞ւ Վալերի Պերմյակովին չհայտնաբերեցին հայ իրավապահները: Հարց, որ այսօր բոլորի մտքին է:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում. Դատախազություն
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները