Քաղաքական 15:23 13/01/2015

ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Հ.Յ. Դաշնակցությունը հանդես է եկել գնահատականներով ու առաջարկներով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ. 

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` 2014թ. հոկտեմբերին հրապարակված հայեցակարգում վերլուծվել և ներկայացվել են Հայաստանում պետական իշխանության համակարգային հիմնական արատները, կատարվել է համապարփակ ախտաճանաչում, հիմնավորվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդհանուր առմամբ կարող են նպաստել ժամանակակից սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կառուցմանը՝ ապահովելով մարդու (քաղաքացու) հիմնական իրավունքների իրացումը:

Ձևակերպվել է կարևորագույն խնդիր` հաղթահարել քաղաքական մենիշխանությունը, բարեփոխումներով երաշխավորել իշխանության ընտրովիության, հաշվետվողականության և փոփոխելիության (իշխանափոխության) ժողովրդավարական գործընթացների անխափանությունը, վերապահել քաղաքացիական հասարակությանն ակտիվ դերակատարություն՝ իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու հարցում:

Արժևորվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության` նախկինում հրապարակված տեսակետները, որոնք, ընդհանուր առմամբ, ներառված են հայեցակարգում:

Համակարծիք լինելով սահմանադրական մի շարք նոր ինստիտուտների ներմուծման հայեցակարգային առաջարկություններին (օրգանական կամ սահմանադրական օրենքներ, քննիչ հանձնաժողովներ և այլն)` գտնում ենք, որ հայեցակարգի մի շարք մոտեցումներ ու լուծումներ առավել հստակեցման կարիք ունեն և պետք է իրացվեն սահմանադրության տեքստը մշակելիս:

Առ այդ, ի լրումն հայեցակարգով ներկայացվող մոտեցումների, այդ թվում՝ խորհրդարանական կառավարման ժամանակակից համակարգին անցնելուն, սահմանադրական փոփոխությունները պետք է իրականացվեն հետևյալ հստակեցումներով`
1. Ազգային ժողովը`
1.1. պետական իշխանության միակ առաջնային մանդատ ունեցող մարմինն է,
1.2. միակ բարձրագույն ներկայացուցչական օրենսդիր մարմինն է,
1.3. կազմավորվում է ազատ և ուղղակի միակ համապետական ընտրության միջոցով՝ ժողովրդի կողմից` իր իշխանությունն իրականացնելու անօտարելի իրավունքով,
1.4. գործում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում՝ օրենքների և որոշումների ընդունման միջոցով: Ազգային ժողովի գործունեությունը կարգավորվում է կանոնակարգ օրգանական (սահմանադրական) օրենքով: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն ԱԺ մարմինները, այդ թվում՝ Ազգային ժողովի խմբակցությունը, որը պետք է ունենա օրենսդրական նախաձեռնության, Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Ազգային ժողովի վերահսկողական գործառույթներն իրականացնելիս քննիչ հանձնաժողովներ ձևավորելու և նախագահելու իրավունք:

2. Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ կառավարությունը գործում է որպես կոլեգիալ մարմին: Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը՝ համակարգելով նախարարների աշխատանքը և ապահովելով կառավարության որոշումների կատարումը:
Կառավարության և վարչապետի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, իսկ կառուցվածքը, գործունեության կարգն ու նախարարների լիազորությունները՝ օրենքով:
Սահմանադրական փոփոխությունները պետք է բացառեն խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետի և ներկա սահմանադրական կարգավորումներով ձևակերպված` ՀՀ Նախագահի լիազորությունների նույնականությունը:
Կարևորելով հայեցակարգով նախատեսված այն սկզբունքային մոտեցումը, որի համաձայն` պետք է բացառել գործադիր գործառույթ իրականացնող մարմինների՝ օրենսդիր մարմնի վերահսկողությունից դուրս գործելու հնարավորությունը, Ազգային ժողովի՝ Սահմանադրության ներկա կարգավորումներով սահմանված լիազորությունները պետք է ընդլայնվեն: Այդպիսի ոլորտներ կարող են լինել, օրինակ, պաշտպանությունը, արտաքին գործերը, ոստիկանությունը և ազգային անվտանգությունը:

3. Արդարադատության համակարգի, որպես իշխանության այլ ճյուղերին հակակշռող իշխանության ճյուղի, բացառությամբ Սահմանադրական դատարանի, ձևավորման հարցում պետք է վերանայել արդարադատության խորհրդի դերն ու կազմավորման մեխանիզմը: Ի լրումն նյութական, գործառութային և կազմակերպական սահմանադրական անկախության, պետք է քննարկել տարբեր կառուցակարգերով դատավորին պաշտոնի նշանակման ու ազատման տարբերակը:
Առանձնահատուկ խնդիրներ են սահմանադրական լիազորությունների հարցով իշխանության մարմինների միջև առաջացող վեճերի լուծման, իրավակիրառ պրակտիկայի հետևողական սահմանադրականացման, ինչպես նաև սահմանադրական դատարանի որոշումների կատարման կառուցակարգերի՝ սահմանադրական մակարդակով երաշխավորումը:

4. Կարևոր է, ըստ էության, արբիտր նախագահի ինստիտուտի սահմանումն ու հայեցակարգային այն մոտեցումը, որի համաձայն` երկրի նախագահի ընտրությունը կարող է կատարվել ոչ միայն Ազգային ժողովի, այլ ավելի լայն ընտրիչների կոլեգիայի միջոցով՝ Սփյուռքի ներգրավվածությամբ: Այս դեպքում հայեցակարգային պետք է համարել այն, որ ընտրիչները պետք է լինեն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, արտերկրի ներկայացվածության համամասնականությունը չպետք է խիստ տարբերվող գերազանցություն ստեղծի հայահոծ օտարերկրյա տարբեր պետություններում բնակվող հայության համար:
Սահմանադրությամբ պետք է հստակ սահմանել Նախագահին պաշտոնանկ անելու, ինչպես նաև նրա լիազորությունները դադարեցնելու բոլոր հնարավոր դեպքերն ու ընթացակարգերը:

5. Ի լրումն ընտրական իրավունքի և ընտրական համակարգի վերաբերյալ մոտեցումների՝
5.1. Հայեցակարգում նշված «երկբևեռ քաղաքական համակարգ» հասկացությունը չպետք է ընկալվի և մեկնաբանվի որպես երկկուսակցական համակարգ, այլ «իշխանություն-ընդդիմություն» քաղաքական օրգանիզմ՝ դրանից բխող փոփոխությունների երաշխավորմամբ: Ընդդիմությունը պետք է ունենա ոչ միայն վերահսկողական լիազորություններ, այլ նաև իրական ազդեցություն իշխանության մի շարք մարմինների կազմավորման գործում:
5.2. Կայուն ընտրական համակարգ ունենալու հայեցակարգային նպատակը պետք է լրացնել այն մոտեցմամբ, որ Ազգային ժողովի ընտրական համակարգը հիմնվում է ամբողջությամբ (100%) համամասնական ընտրակարգի վրա՝ սահմանադրական փոփոխություններով և ընդունվելիք օրգանական (սահմանադրական) օրենքով ապահովելով դրա իրականացման մեխանիզմները:
5.3. Պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը, օրինակ՝ ընտրական համակարգով բոնուսներ նախատեսելու տարբերակը:
5.4. Հայեցակարգով նախատեսված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քանակական կազմը և հանձնաժողովի անդամների ընտրության համար պատգամավորների անհրաժեշտ ձայների քանակը, օրինակ` 3/5-ը, պետք է սահմանել Սահմանադրությամբ:
5.5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակի հստակեցման հայեցակարգային պահանջի ներքո՝ սահմանադրական փոփոխությունները պետք է հստակ սահմանեն ԿԸՀ-ի՝ որպես ազատ ընտրությունների կազմակերպման պատասխանատուի գործառույթը, դրան համարժեք լիազորությունները (այդ թվում՝ ընտրախախտումները բացահատելու և կանխելու ուղղությամբ հատուկ լիազորությունները) և ամբողջական պատասխանատվությունը:
5.6. Պետք է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման հարցը:
5.7. Սահմանադրական փոփոխություններով պետք է երաշխավորել, իսկ օրգանական օրենքով ապահովել ընտրություն կատարող անձանց մասնակցության վերաբերյալ կասկածների փարատումը: Ընտրությունների և հանրաքվեների իրական մասնակցության վերաբերյալ հանրային վստահությունը ապահովելու համար, օրինակ՝ ընտրությունների և հանրաքվեների ավարտից անմիջապես հետո ընտրություններին (հանրաքվեներին) մասնակցած անձանց ստորագրված ցուցակները հրապարակվում են ընտրատեղամասում, երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորության, տեղադրվում ԿԸՀ պաշտոնական կայքէջում կամ, նկատի առնելով տեխնիկական զարգացման ներկա մակարդակը, կիրառվում է կասկածների փարատումը երաշխավորող այլ համակարգ: Եթե պահպանվելու են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում քվեարկություններին մասնակցելո`ւ ներկայումս գործող իրավակարգավորումները, ապա կարող է քննարկվել հանրապետությունում գտնվող և բացակայող ընտրողների զատորոշմամբ ընտրացուցակների տարբերակը: Պետք է վերանայել նաև քվեաթերթիկների և անթափանց ծրարների կիրառման ընտրական կանոնները` դրանց միաժամանակյա օգտագործման դեպքում առաջնահերթությունը տալով ընտրության մասնակցության վերաբերյալ հանրային վստահության և գաղտնի քվեարկության երաշխավորման մակարդակի բարձրացմանը:
5.8. Կուսակցությունների խոշորացման և կուսակցական համակարգի կայունության ապահովման համար հայեցակարգով նախատեսված ՙառանձին արգելապատնեշներ՚ հասկացությունը չպետք է նշանակի արհեստական պահանջների սահմանում, որոնց արդյունքում կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները դուրս կմղվեն քաղաքական համակարգից: Ավելին` կուսակցությունների դերի մեծացման նպատակով հարկ է սահմանադրական փոփոխություններով մեծացնել կուսակցությունների ֆինանսավորման և ներքին ժողովրդավարացման հնարավորությունները:

6.  «Իշխանություն-ընդդիմություն» միասնական համակարգի ձևավորման հարցում հայեցակարգային մոտեցումները նախատեսում են Ազգային ժողովում ընդդիմությանը քվոտաներ տրամադրելու հնարավորությունը: Նաև պետք է ընդլայնել ընդդիմության դերակատարությունը անկախ պետական այլ մարմինների (օրենքով ստեղծվող հանձնաժողովների, խորհուրդների և այլն), կենտրոնական բանկի խորհրդի կազմավորման, գլխավոր դատախազի ընտրության հարցում:

7. Տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ հայեցակարգով սահմանված մոտեցումները պետք է նախատեսեն պետական կառավարման ապակենտրոնացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական, կազմակերպական և կառուցվածքային անկախության իրական հնարավորություններ: Այս առումով կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվեն համամասնական ընտրակարգով (Երևանի օրինակով՝ բացառելով բոնուսային տարբերակը): Այս խնդրի արդյունավետ լուծումներից է տեղական ինքնակառավարման շրջանային տարբերակի լայն կիրառումը՝ հիմնված սոցիալ-տնտեսական շրջանացման սկզբունքի վրա:
Ըստ այդմ` պահանջվում են հայեցակարգային լուծումներ նաև տարածքային կառավարման սահամանադրական համակարգում, այդ թվում՝ լուծումներ մարզպետների գործառույթների, կարգավիճակի, նշանակման և նրանց լիազորությունների հարցերում:

8. Մարդու հիմնական, այդ թվում՝ սոցիալական և տնտեսական իրավունքների, դրանց իրականացման ու պաշտպանության մեխանիզմների սահմանադրական ամրագրման վերաբերյալ հայեցակարգով ներկայացվող մոտեցումները ընդունելի լինելով հանդերձ՝ պետք է լրացնել և ընկալել հետևյալ սկզբունքներին համահունչ.
8.1. Սոցիալական իրավունքներից պետության նպատակների տարանջատման հայեցակարգային լուծումը պետք է ապահովի սահմանադրական ներկա կարգավորումների ներքո հռչակված սոցիալական իրավունքների լիարժեք իրացումը: Ավելին՝ այս իրավունքների իրացման համար ոչ միայն անհրաժեշտ է իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ գործադրում, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ամրագրում՝ գործառույթ-ինստիտուտ-լիազորություն հայեցակարգային մոտեցմանը համահունչ:
8.2. Ի լրումն վերը նշվածի, սահմանադրական փոփոխություններով մարդու՝ աշխատանքի ընտրության ազատության իրավունքի ամրագրումից զատ, հայեցակարգային անդրադարձ պետք է կատարել ՙաշխատանքի իրավունքին՚ (օրինակ՝ Էստոնիայի սահմանադրություն):
8.3. Հայեցակարգային լուծմամբ պետք է երաշխավորել այն, որ որևէ ձևով չի կարող արդեն իսկ ձեռք բերված սոցիալական առաջընթացը նվազեցվել սոցիալական առանձին խմբերի կամ նույն սոցիալական խմբի տարբեր ենթախմբերի միջև, եթե այն պայմանավորված չէ այնպիսի օբյեկտիվ հանգամանքով, ինչպիսիք տնտեսական ճգնաժամերն են կամ ֆորս մաժորի այլ դեպքերը: Այս իրավիճակներում սահմանափակումները կարող են կիրառվել բացառապես պետական բյուջեի սեկվեստրի միջոցով:
8.4. Իրավունքով սահմանափակված լինելու` պետության պարտավորության հայեցակարգային լուծման շրջանակներում անդրադարձ պետք է կատարել խտրականության արգելման սահմանադրական դրույթներին՝ դրանք սկզբունք-նպատակից վերածելով գործադրվող իրավական նորմերի:
8.5. Մարդուն ազատությունից զրկելու դեպքերի և պայմանների սահմանադրական ներկա կարգավորումները հայեցակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն՝ իրավունքի որոշակիության սկզբունքին բավարարելու, սպառիչ և տարակերպ մեկնաբանություններից զերծ լինելու, յուրաքանչյուրի անձնական ազատությունը և անձեռնմխելիությունը իրացնող նախադեպային իրավունքը կիրառելի դարձնելու տեսանկյունից:
8.6. Տնտեսական հիմնական իրավունքների ամրագրմանն ու իրացմանն ուղղվող սահմանադրական փոփոխությունները պետք է կատարելագործեն սահմանադրական ներկա կարգավորումների ներքո հռչակված` ձեռնարկատիրական գործունեությամբ ազատորեն զբաղվելու` յուրաքանչյուրի իրավունքի իրացումը՝ հիմնված սեփականության իրավունքի պաշտպանության և հակամենաշնորհային ակտիվ պետական քաղաքականության վրա:
8.7. Հետևողականորեն պետք է զարգացնել բիզնեսի և քաղաքականության տարանջատման սահմանադրական առկա իրավակարգավորումները՝ նախատեսելով օրգանական (սահմանադրական) օրենքներով ամրագրվող սահմանափակումների և պատասխանատվության հնարավորություններ: Օրինակ՝ կարող է արգելվել բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխակապակցված անձանց կողմից, պաշտոնավարման ընթացքում, արտերկրում խոշոր ներդրումներ կատարելը (անշարժ գույք, արժեթղթեր, բանկային հաշիվներ և այլն), ինչպես նաև նույն անձանց համար կարող են սահմանվել հաշվետվողականության առավել խիստ ստանդարտներ, իսկ թվարկված պայմանների խախտումը հիմք կհանդիսանա պաշտոնատար անձանց լիազորությունների դադարեցման և պատասխանատվության ենթարկելու համար:
8.8. Հայեցակարգային մոտեցումներով անմիջական ժողովրդավարության ընդլայնմանը միտված` քաղաքացիների կողմից հանրաքվեների և հանրային հարցումների նախաձեռնության իրավունքի իրականացման մեխանիզմները սահմանադրական փոփոխություններում հատուկ ուշադրության են արժանի՝ նպատակ ունենալով երաշխավորել դրանց անխափան և համաչափ գործողություներով իրացումը։

9. Պետության հիմնական նպատակների թվարկման սահմանադրական առկա մոտեցումները պետք է լրացնել մասնակցային ժողովրդավարությունը ընդլայնելու, այդ թվում՝ պետական մարմիններին ուղղված քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսելու, ինչպես նաև հասարակության ինքնակառավարման համակարգերը (օրինակ՝ համատիրությունները, կորպորատիվ կառավարման համակարգերը) ակտիվացնելու պետական քաղաքականության դրույթներով։

10. Հայեցակարգային մոտեցումները պետք է լրացնել Սահմանադրության անցումային դրույթներով, որոնք մի կողմից կապահովեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նոր համակարգի փուլային անցումը, մյուս կողմից կնախատեսեն կոնկրետ ժամկետներ՝ դրանց իրականացման համար: Մասնավորապես՝ սահմանադրական փոփոխություններին զուգընթաց պետք է մշակվի ընտրական օրգանական օրենսգիրքը, որով պետք է անցկացվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Նախորդող հրապարակում՝
Աղվան Վարդանյան. ՀՅԴ-ն իր անելիքն անելու է, անկախ նրանից, թե ինչեր են ասում կողքից

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}