Վարչապետը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգության առիթով:
«Խորապես ցնցված եմ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ։ Ես ևս ինչպես բոլորդ մեծ ցավ եմ ապրում։ Ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին. տոկունություն և համբերություն ձեզ այս անմարդկային վիշտը հաղթահարելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում հիվանդանոցում բուժում ստացող մանկանը։ Թող Աստված պահպանի փոքրիկին»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում