Արտաշես Գեղամյանը, հնարավոր է, ԱԱԽ քարտուղար նշանակվի. «ՀԺ»
ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում, կարծես թե, պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Թերթի թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. «Թող խոսեն, ո՞ւմ ենք խանգարում կամ վնասում»:
Թերթի ճշտող հարցին փաստորեն ոչ հերքում եք, ոչ հաստատում, նա պատասխանել է. «Ոչ հերքելու, ոչ հաստատելու բան եք ասում: Որը բարին է, թող այն էլ կատարվի: Որոշակի կոնկրետ առաջարկ չի եղել»: