Թբիլիսիի կենտրոնում այրվել է հայ վաճառականի տունը
Այս գիշեր այրվել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի պատմական շենքերից մեկը, որը կրում էր հայ վաճառական Ալեքսանդր Մելիք Ազարյանցի անունը: Այս մասին գրում է «Նյուզ Ջեորջիան»: Շենքը կառուցվել էր 1912-1915 թվականներին պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլենսկու հատակագծով:
Ահազանգը ստացվել է գիշերը, այրվել է հինգհարկանի տան առաջին հարկը, վերելակի հորանը, տանիքը, մոտավորապես այրվել է 250-300 քմ տարածք: Դեպքի վայրում աշխատել է 16 մարտական հաշվարկ:
Հրդեհի պատճառով ոչ ոք չի տուժել, հրդեհի ժամանակ շենքում ընտանիք է եղել, որին կարողացել են ժամանակին բարեհաջող տարհանել: Առավել շատ տուժել են շենքի առաջին հարկում գործող օբյեկտները:
Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ: Քննություն է իրականացվում: